2010 թ. քաղաքաբնակները գյուղաբնակներից մոտ 2/3-ով ավելի շատ են աշխատել: Քաղաքում աշխատանքային միջին ժամը կազմել է 44.0 ժամ, գյուղում՝ 26.8 ժամ: Ազգային վիճակագրական ծառայության կողմից աշխատաժամերի վերաբերյալ կատարված ուսումնասիրության համաձայն՝ տղամարդիկ ավելի շատ են աշխատել (40.7 ժամ), քան կանայք (30.2 ժամ): Ըստ տարիքային խմբերի՝ ավելի շատ են աշխատել 25-34 տարեկան տղամարդիկ (45.1 ժամ), 35-54 տարեկաններն աշխատել են 41 ժամից քիչ ավելի, ամենաքիչն աշխատել են 65-75 տարեկան տղամարդիկ (26.6 ժամ):
Կանայք օրենքով սահմանված շաբաթական 40-ժամյա աշխատանքային գրաֆիկը չեն խախտել, հակառակը՝ ավելի քիչ են աշխատել (միջինը 30.2 ժամ): Քաղաքաբնակները գրեթե բոլոր տարիքային խմբերում գերազանցել են սահմանված աշխատաժամանակը, իսկ առավել «օրինազանցներն» են 25-34 տարեկանները՝ 46.4 ժամ:









































