Hermes նորաձևության տան Birkin կարմիր կաշվե պայուսակը Դալլասում (ԱՄՆ Թեքսաս նահանգ) տեղի ունեցած աճուրդում վաճառվել է 203,150 դոլարով: Ինչպես հաղորդում է Art Daily պարբերականը կոկորդիլոսի կաշվից կարված պայուսակը զարդարված է ոսկե զարդերով և ադամանդե քարերով:
Աճուրդը կազմակերպել է Heritage Auctions աճուրդի տունը: Պայուսակը վաճառվել է Luxury Accessories աճուրդի շրջանակներում: Պայուսակը գնողի անձը գաղտնի է պահվում: Նրա վճարած գումարը ռեկորդային է պայուսակի համար:
Աճուրդի ժամանակ վաճառվել են Birkin-ի ևս 3 պայուսակներ: Դրանցից «ամենաէժանը» վաճառվել է 80,663 դոլարով:
Hermes-ի Birkin պայուսակը համարվում է ամենահայտնի նորաձևության աքսեսուարներից մեկը: Birkin-ի առաջին պայուսակը անվանվել է դերասանուհի Ջեյն Բիրկինի պատվին և ներկայացվել է 1980-ական թվականների կեսին:







































