«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline), ձգտելով սպասարկումը դարձնել ավելի հարմարավետ և որակյալ, հայտարարում է, որ տեղափոխել է Գարեգին Նժդեհ 5 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը:
Նոր գրասենյակը այժմ գտնվում է Բագրատունյաց 18 հասցեում:
Բջջային և ֆիքսված կապի բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր օգտվում են ընկերության կողմից առաջարկվող ինտերնետ ծառայություններից, կարող են դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակ ամենատարբեր հարցերով` միացում ցանցին կամ որևէ սակագնային փաթեթին, հեռախոսանգերի վերծանում և այլն:
Ներկայում Հայաստանում գործում է Beeline 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 24-ը` Երևանում:









































