Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամի ներկայացուցչությունը Մինսկում փակվում է, քանի որ նրա գործունեությունը ոչ լիովին էր համապատասխանում բելառուսական պետական մարմինների կառուցողական աշխատանքների չափանիշներին:
Ինչպես դեկտեմբերի 8-ին հայտարարել էր Բելառուսի ԱԳ մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը, Բելառուսի իշխանություններին այդ քայլին է դրդել Գերմանիայի չափազանց արմատական դիրքրոշումը Բելառուսի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է բելառուսական Telegraf պորտալը, Բելառուսի իշխանությունները չեն երկարացրել Բելառուսում Ֆրիդրիխ Էբերտի անվան գերմանական հիմնադրամի գործունեության ժամկետը: Հիմնադրամի բելառուսական ներկայացուցչությունը Մինկսում սկսել է գործել 1997 թվականից: Այն կապեր էր հասատում պետական հաստատությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքական և հասարակական գործիչների հետ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վրդովել էր Բելառուսի իշխանությունների այդ որոշումից: Կուսակցության ղեկավարությունը այդ քայլը գնահատում է ազդանշան, որը կարող է նշանակել Բելառուսի և Արևմուտքի հարաբերությունների վատացում:







































