Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Սերժ Սարգսյանը չի՞ կարող, թե՞ չի ուզում ճնշել Ծառուկյանին

ՀՀԿ-ԲՀԿ հակադրությանը հետևող թե՛ քաղաքացիական, թե՛ փորձագիտական շրջանակներին թերևս հետաքրքրում է, թե մինչև ուր կարող է հասնել այդ հակադրությունը:

Այսինքն` մինչև ինչ աստիճան կարող են այդ կուսակցությունները, իսկ ավելի կոնկրետ` դրանց առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հակադրվել իրար: Իսկ ավելի կոնկրետ, բոլորին հետաքրքրում է հարցը, թե արդյոք Ծառուկյանը կդառնա՞ Սերժ Սարգսյանին ընդդիմություն: Շատերը սակայն այդ հարցի պատասխանն արդեն իսկ համոզված տալիս են` ասելով, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ընդդիմություն չի կարող դառնալ, քանի որ խոշոր գործարար է, և ընդդիմություն, իրական ընդդիմություն դառնալու դեպքում ստիպված կլինի դիմագրավել իշխանության շատ լուրջ ճնշումներ: Ի վերջո, կա Խաչատուր Սուքիասյանի օրինակը, ով հայտնվեց իշխանության գրոհների տակ և կորցրեց հայաստանյան իր սեփականության մի զգալի մասը, քանի որ համարձակվել էր քաղաքական այլախոհություն դրսևորել և սատարել նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հայաստանում բոլորն են համոզված, որ եթե որևէ գործարար համարձակվի ընդդիմանալ իշխանությանը, անմիջապես կդառնա հալածանքների թիրախ և կարող է հասնել ընդհուպ սնանկության: Հենց այդ համոզումն էլ մարդկանց մի զգալի մասի հիմք է տալիս պնդելու, որ ինչքան էլ Ծառուկյանը հակադրվի Սերժ Սարգսյանին, ի վերջո տեղի է տալու, քանի որ խոշոր գործարարը Հայաստանում լիովին կախված է իշխանությունից:

Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այժմ Ծառուկյանը տեղի չի տալիս: Այսինքն` եթե նա գիտե, որ ի վերջո զիջելու է Սերժ Սարգսյանին, որ Սերժ Սարգսյանը կարող է նրա վրա հարկային ու մաքսային մամլիչը բանեցնել ու ստիպել ենթարկվել քաղաքական կապիտուլյացիայի, ինչո՞ւ է այժմ դիմադրում: Իսկապես, ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին այդ մամլիչն այժմ կիրառել և փակել թեման:

Տրամաբանական պատասխաններն այստեղ, թերևս, երկուսն են. կամ Սերժ Սարգսյանը չի ուզում դա անել և փորձում է ՀՀԿ-ԲՀԿ խաղով ինչ-որ հարցեր լուծել ներքաղաքական դաշտում, կամ էլ Սերժ Սարգսյանը չի կարողանում Ծառուկյանին ճնշել և նրա ամենակարողության մասին պատկերացումները մի քիչ չափազանցված են:

Արդեն առիթ եղել է ասելու, որ չեմ համարում, թե ՀՀԿ-ԲՀԿ հակադրությունն իշխանական իմիտացիա է: Իշխանությունը չունի այդպիսի իմիտացիայի անհրաժեշտություն: Դրանով նա որևէ մեկին չի կարող խաբել` թե՛ հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը: Իմիտացիայով իշխանությունը որևէ էական հարց չի կարող լուծել: Ավելին, իմիտացիան լուրջ ապակայունացնող գործոն կարող է լինել միջին օղակներում և շարքերում, ինչը ներկայիս պայմաններում, երբ երկրում առկա է կայուն ընդդիմադիր համակարգ, ինչպես նաև չափազանց ծանր և լարված սոցիալական վիճակ, խիստ վտանգավոր և անկառավարելի կարող է լինել վերևների համար: Ավելի հավանական տարբերակն այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի կարողանում բավարար ճնշում բանեցնել Գագիկ Ծառուկյանի վրա: Այստեղ որոշակի նրբերանգներ կան:

Խաչատուր Սուքիասյանի օրինակը, օրինակ, այդքան էլ համարժեք չէ Ծառուկյանին: Բանն այն է, որ Սուքիասյանի պարագայում կար, այսպես ասած, ներիշխանական «կոնսենսուս», և որևէ մեկը դեմ չէր, որ Սուքիասյանին պատժեն: Ծառուկյանի պարագայում դեմեր կլինեն: Ոչ այն պատճառով, որ Սուքիասյանին ավելի քիչ էին սիրում կամ համակրում իշխանական համակարգում, քան, ասենք, Ծառուկյանին: Ամենևին: Պարզապես Սուքիասյանը հստակ հայտարարեց իր քաղաքական կողմնորոշման մասին և չտրվեց սեթևեթանքների կամ «նազուտուզի»: Ծառուկյանն այդպես չի անում: Ծառուկյանը չի հայտարարում այն, ինչ ուզում կամ պահանջում է Սերժ Սարգսյանը` չի խոսում նախագահի ընտրությանը նրան սատարելու մասին, բայց միևնույն ժամանակ էլ, այսպես ասած, ընդունում է Սերժ Սարգսյանի ներկայիս նախագահությունն ու նրա առաջ ստանձնած կոալիցիոն պարտավորությունները: Իսկ դա շատ կարևոր հանգամանք է:

Գագիկ Ծառուկյանը պայմանավորվածությունների խախտում թույլ չի տալիս, ինչը Սերժ Սարգսյանին հիմք չի տալիս նրան ենթարկել պատժի, նրա վրա առարկայական ճնշումներ բանեցնել, և ստիպում է սահմանափակվել միայն տեղեկատվա-հոգեբանական ճնշումներով: Բանն այն է, որ եթե Սերժ Սարգսյանը այժմվանից փորձի գործնական պատժով Ծառուկյանին ենթարկեցնել իրեն, դա կարող է հարուցել համակարգի դժգոհությունն ու կասկածները, քանի որ խախտվում է համակարգային արդարության տրամաբանությունը` մարդը որևէ պայման չի խախտել, բայց նրան պատժում են նոր պայմաններ թելադրելու համար: Դա կարող է իշխանական համակարգի համար դառնալ բավական պայթունավտանգ գործոն, ինչը Սերժ Սարգսյանին, անկասկած, զերծ է պահում այդ քայլից:

Իսկ այդ ամենից բացի, թեև դա էլ ինքնին բավական լուրջ գործոն է Հայաստանի իշխանական համակարգի տրամաբանության տեսանկյունից, կա նաև Քոչարյանի գործոնը: Այսինքն` եթե Սուքիասյանին պատժելու դեպքում կար Քոչարյան-Սարգսյան կոնսենսուս, ապա Ծառուկյանի դեպքում այդ կոնսենսուսը ակնհայտորեն գոյություն չունի: Ահա այդ նուրբ իրավիճակն էլ բավական հմտորեն խաղարկում է «Բարգավաճը» և մի կողմից չենթարկվելով իշխանության ապագայի սցենարներին, մյուս կողմից էլ հայտարարում է ներկայիս պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մասին` այդպիսով պայքարելով իշխանությունից այդ ապագայի սցենարներում առավել մեծ տեղ ստանալու համար: Ահա հենց այդ մարտավարությունն է, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար դարձնում է առավել վտանգավոր և նվազ խոցելի: Սերժ Սարգսյանը նույնիսկ շատ ուրախ կլիներ, որ Ծառուկյանը խախտի համակարգային արդարության տրամաբանությունն ու անցնի ընդդիմություն, քանի որ այդպիսով նա կազատեր իր ձեռքերը Ծառուկյանի հանդեպ: Բայց Ծառուկյանն այդ տրամաբանությունն առայժմ չի խախտում, ինչով էլ խախտում է Սերժ Սարգսյանի ապագա իշխանության հիմքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում