Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի, Աժ-ի, կառավարության, Սահմանադրական դատարանի ու ՀՀ դատախազության կայքերին, ապա նրանց մոտ բարելավում չի նկատվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով Խոսքի ազատության պաշտպանության մոնիտորինգի արդյունքները:
«Վիճակն ավելի է վատացել: Այստեղ լուրջ անելիքներ կան, պետք է աշխատել ու բարելավել դրանք, քանի որ հանրությանը դրանք շատ անհրաժեշտ են: Շատ դժվար է ասել, թե ինչու չի բարելավվել վիճակը.»,- հավելեց նա` ընդգծելով, որ դժվարանում է հստակ բացատրություն տալ դրան:
Կարճ ժամանակահատվածում արտակարգ իրավիճակների նախարարությունը կարողացել է բավական հագեցած կայք պատրաստել:
Ա. Մելիքյանի խոսքով`վերոնշյալ կայքերում, գրեթե առանց բացառության, պակասում է բյուջեի կատարման մասին ինֆորմացիան, այդ թվում` վերջին հինգ կայքերում:
«Բոլոր պետական ատյանները պետք է տեղեկացնեն հարկատուին, թե որտեղ են ծախսվում գումարները»,- ասաց նա:
Տեղեկություններ չկան նաև կադրային քաղաքականության, պետական մարմինների գործունեությունը կամ անգործությունը վիճարկող դատական հայցերի վերաբերյալ:











































