Saturday, 06 06 2026
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ

Ռուսաստանը խնդիրներ ունի` կապված ընտրությունների անցկացման հետ. Զարուհի Փոստանջյան

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, Պետդումայի ընտրություններին Մոսկվայում դիտորդական առաքելություն իրականացրած Զարուհի Փոստանջյանը հանդիպում է ունեցել Գարի Կասպարովի հետ, որը նրա հետ զրույցում նշել է` Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրությունները ընտրություններ չէին, քանի որ ամեն ինչ կանխորոշված է եղել նախօրոք գրված սցենարի համաձայն: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ինքը` Փոստանջյանը:

«Մենք եղանք ավելի քան 20 ընտրատեղամասերում: Ընտրությունները, իմ անձնական կարծիքով, ընթացել են բազմաթիվ խախտումներով: Ռուսաստանն ընտրությունների անցկացման հետ կապված խնդիրներ ունի: Այն, որ ընտրություններին մասնակցել է ռուսաստանցիների միայն 50 տոկոսը, կարելի է դիտարկել որպես դրանց հանդեպ անտարբերության վկայություն:

Անտարբերության մասին էր վկայում նաև այն փաստը, որ մեր եղած ավելի քան 20 ընտրատեղամասերում տեսանք լրատվամիջոցների միայն մի ներկայացուցչի: Հատկանշական է նաև, որ քաղաքացիներն ընտրում էին բաց կարգով, մտնում էին խմբերով:

Ընտրատեղամասերից մեկում քվեատուփերի բացման և ձայների հաշվարկման ժամանակ պարզվեց, որ դրանցում «Եդինայա» Ռոսիա»-ի օգտին իրար մեջ փաթաթված, տրցակ սարքած ավելի քան 300 քվեաթերթիկներ կան: Մենք արձանագրեցինք սա և հասկացրինք, որ նկատել ենք այս խախտումը, սակայն մեզ ասացին` դրանում տարօրինակ ոչինչ չկա, այդպես կարող են քվեարկել, ասենք, միևնույն ընտանիքի անդամները»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հայաստանյան իշխանությունների` «Եդինայա Ռոսիա»-ին հաղթանակի առթիվ անմիջապես շնորհավորելու փաստին` Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ դա անօրինական կողմի շնորհավորանքն էր անօրինական կողմին:

«Սրանից, սակայն, Հայաստանի միջազգային հեղինակությունը չի տուժի: Մեր վարկանիշի վրա կազդեն միայն մեր կազմակերպած ընտրությունները: Եթե մենք նախանձախնդիր լինենք և ունենանք իշխանություններ` ձևավորված արդար ընտրությունների միջոցով, դա կբարձրացնի մեր երկրի վարկանիշը»,- ասաց նա:

Ամփոփելով` պատգամավորը չբացառեց, որ արաբական գարունը կարող է կրկնվել նաև Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Պետդումայի ընտրությունները տեղի էին ունեցել դեկտեմբերի 4-ին: Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել էր ընտրողների մոտ 49 տոկոս ձայներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում