News Georgia-ի փոխանցմամբ՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու Ալլա Ջիոևան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել նոյեմբերի 27-ի ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարումն ու մասնակցել 2012 թվականի մարտի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին։
Սակայն դրա համար նա ներկայացրել է իր նախապայմանը, այն է՝ մինչ այդ դառնալ Հարավային Օսիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար. «Մեզ առաջարկել են գլխավոր դատախազի հրաժարականը, սակայն նախագահ Էդուարդ Կոկոյտիի հրաժարականի մասին ոչինչ չի նշվել։ Կոկոյտին պետք է քաղաքակիրթ ձևով իշխանությունը հանձնի ինձ»։
Հիշեցնենք, որ Ջիոևայի համակիրները նրա նախագահական երդման արարողությունը նշանակել են դեկտեմբերի 10-ին։










































