Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

«Մենք ձեզ` գազ, դուք մեզ` Ղարաբաղը» Ադրբեջանի առևտուրը չստացվեց. ադրբեջանական մամուլ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական «Զերկալո»-ն իր հոդվածում քննադատել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը.

«Վերջին 10 տարիներին մենք շարունակ լսում ենք, որ Ղարաբաղի հարցում ադրբեջանական ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Տպավորություն է ստեղծվում, որ ամեն անգամ չի բավականացնում մեկ կաթիլ, որպեսզի այն թափվի։ Ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների սպառնալիքների ու նախազգուշացումների շարունակական բնույթ կրելը հանգեցրել է նրան, որ մարդիկ դադարել են դրանք լուրջ ընկալել։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը (երկու օր առաջ) քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա գործունեությունը որակելով որպես «անբավարար»։ Իսկ ինչպե՞ս բացատրել այն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ ադրբեջանցի չինովնիկները հնարավորությունը բաց չէին թողնում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին իրենց շնորհակալությունը հայտնելու համար՝ վերջինիս միջնորդական ջանքերի համար։

Ադրբեջանն առաջարկում է առանց «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման սկսել խաղաղության մեծ համաձայնագրի մշակման գործընթացը։ Սակայն գործնականում բոլոր համանախագահները մերժեցին այդ առաջարկը։ Պաշտոնական Բաքվի դիրքորոշումն անտրամաբանական ու անհետևողական է։ Եթե նա ասում է «ա», ապա դրանից հետո պետք է ասի նաև «բ»։

Եթե Ադրբեջանը կոչ է անում առանց «հիմնարար սկզբունքների» համաձայնեցման անցում կատարել խաղաղության մեծ համաձայնագրի մշակմանը, ապա նա պետք է հայտարարի, որ խնդրի լուծման նկատմամբ փաթեթային-փուլային մոտեցումը, որին ի դեպ վերջին 7 տարիներին հակված են համանախագահները և որին աջակցել է պաշտոնական Բաքուն, սխալ մոտեցում է եղել։

Խաղաղության մեծ համաձայնագրի աշխատանքների սկսումը ոչ մի կերպ չի երաշխավորում խնդրի արագ և խաղաղ ճանապարհով լուծումը։ Չնայած իր էներգետիկ պաշարներին՝ Ադրբեջանը չի կարողանում հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ առաջատար աշխարհաքաղաքական խաղացողների դիրքորոշումը։ Դա վկայում և ապացուցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում թույլ տրված լուրջ սխալների մասին։ Ավելի լուրջ ասած՝ մենք չունենք լավ մշակված և հետևողական արտաքին քաղաքականություն։

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հիմնված է առևտրի վրա։ Սակայն «Մենք ձեզ գազ, դուք մեզ Ղարաբաղը» առևտուրը չստացվեց։ Մյուս կողմից դեռևս աշխատում է «Մենք ձեզ էներգոպաշարներ, դուք մեզ բարյացակամ վերաբերմունք՝ մարդու իրավունքների խախտման համար» առևտուրը։ Սակայն այս վերջին տարբերակը գործում է միայն առայժմ այդ բարյացակամ վերաբերմունքը չի կարող հավերժ տևել»։

Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա հուլիսի կեսերին ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը նկատել էր. «Ադրբեջանական դիվանագիտության մարտավարությունը ձախողված է։ Բանակցային գործընթացում որպես հիմք ընդունելով «հիմնարար», այսինքն՝ Մադրիդյան սկզբունքները, Ադրբեջանը փաստացիորեն հայտնվել է «մադրիդյան թակարդում», քանի որ այդ ճանապարհին առաջին քայլը հանգեցնում է նրա քաղաքական-դիվանագիտական գործընթացի փլուզմանը, որի ելքն ավարտվում է Ղարաբաղի անկախության ճանաչմամբ։

Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներում կիրառվում է երկու տերմին. «միջանկյալ կարգավիճակ» և «վերջնական կարգավիճակ», ինչը ենթադրում է հակամարտող կողմերի գործողությունների տարբեր սցենարներ: Դրա համար էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստվող խաղաղության համաձայնագրի նախագծում այդ տերմիններն իրավական տեսանկյունից կապակցված կլինեն միմյանց՝ դրանց կենսագործվելու ժամանակագրության առումով:

Միջանկյալ կարգավիճակը չի ենթադրում Ադրբեջանի կազմից Ղարաբաղի դուրս բերում, ինչի համար էլ այդ փուլում նա կարող է ուղղումներ չկատարել իր Սահմանադրությունում: Սակայն հետագայում, երբ կողմերը անցում կկատարեն «վերջնական կարգավիճակի» ուղղությամբ գործողություններին, Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն անխուսափելի կդառնա: Իսկ դա իր հերթին Բաքվի համար կարող է բացել «Պանդորայի արկղը», երբ իրենց իրավունքների մասին կարող են ազդարարել թալիշները, լեզգիները, ինչպես նաև Ադրբեջանում բնակվող մյուս ժողովուրդները։

Այստեղից էլ ի հայտ է գալիս դեռևս չհամաձայնեցված դետալներ ունեցող «հիմնարար սկզբունքների» վրա տարվող աշխատանքները խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներով փոխարինելու Բաքվի փորձը և Ադրբեջանի ներկայիս գործողությունների անտրամաբանությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում