«ՀԺ»-ն գրում է, որ իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը:
«Մեր աղբյուրները պնդում են, որ Սերժ Սարգսյանն իրոք քննարկում է նման պաշտոնանկության հնարավորությունը:
Փորձագետների պնդմամբ` այս քննարկումները կապված են այն հանգամանքի հետ, որ նախագահականում մտավախություն ունեն, թե Գորիկ Հակոբյանը տարիքի և առողջական վիճակի բերումով վճռական պահին բավարար չափով համարժեք չի արձագանքի օպերատիվ իրավիճակին: Հակոբյանի հավանական իրավահաջորդը համարվում Է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր Արզուման Հարությունյանը»: