Պետերբուրգում ոստիկանությունը ձերբակալում է այն մարդկանց, ովքեր մասնակցում են քաղաքի հրապարակներից մեկում տեղի ունեցած բողոքի չարտոնված ցույցին, որն ուղղված է դեկտեմբերի 4-ին ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընդդիմության ներկայացուցիչները չեն ձեռնարկում ոչ մի ակտիվ գործողություն: Նրանք կոչեր չեն անում, իրենց ձեռքերում կարգախոսներով պաստառներ չեն պահում:
Վերջին չորս օրվա ընթացքում Պետերբուրգում ձերբակալվածների թիվը հասել է 600-ի:









































