Գերմանիայի դաշնային դատախազի գրասենյակը հայտնել է, որ արևմտյան Բոչում քաղաքում ոստիկանության հատուկ ծառայություններն այսօր ձերբակալել են գերմանացի 27-ամյա մի տղամարդու՝ Եվրոպայում «Ալ-Կաիդա»–ի հետ կապեր ունենալու և նրանց գործողություններին մասնակցելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հալիլ Ս-ը մեղադրվում է Duesseldorf Cell. խմբի անդամ լինելու մեջ: «Մինչև ոստիկանության կողմից նրա երեք գլխավոր անդամների ձերբակալությունը՝ խումբը ռմբակոծություններ էր ծրագրում»,– ասել է դատախազության խոսնակ Մարկուս Կոեհլերը:
Իշխանությունները հայտնում են, որ հենց ձերբակալության ժամանակ նրանք հատուկ ռումբեր էին պատրաստում՝ բազմամարդ տարածքների վրա հարձակվելու համար։ Նաև պայթուցիկներով փորձարկումներ էին անում, բայց որևէ որոշակի ընտրած թիրախ չունեին:
Կոեհլերի խոսքերով՝ Հալիլ Ս-ն, ում ազգանունը, Գերմանիայի անվտանգության ապահովությունից ելնելով, գաղտնի է պահվում, մեղադրվում է այդ երեքին ֆինանսական և գաղափարական օգնություն տրամադրելու և նրանց ձերբակալությունից հետո նրանց փորձերը շարունակելու մեջ:










































