Հարրի Փոթրի դերակատարը ԱՄՆ-ում ճանաչվել է զվարճանքների արդյունաբերության «ամենատաղանդավոր և անմիջական դերակատարը»:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, 22-ամյա բրիտանացի դերասան Դանիել Ռեդքլիֆը գլխավորել է 2011 թվականի վարկանիշային ցուցակը, որը կազմել են Entertainment Weekly ամերիկյան ամսագրի փորձագետները:
Պատանի հրաշագործի մասին էպոսի ութերորդ՝ վերջին մասը մտել է ամենաշատ վաճառվող ֆիլմերի եռյակում: «Հարրի Փոթերը և մահվան պարգևները: Մաս 2» ֆիլմի վարձույթից ստացվել է 1,334 միլիարդ դոլար:
Entertainment Weekly-ի վարկանիշային աղյուսակի երկրրոդ և երրորդ տեղը զբաղեցրել են երգչուհի Ադելը և ավստրալիացի դերասան Խյու Ջեքմանը:










































