Thursday, 11 06 2026
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Ցանկացած թիմի երազանքը տեղացի ֆուտբոլիստներից բաղկացած կազմ ունենալն է. Սևադա Արզումանյան. Սպորտ

Հայաստանի առաջնության գործող չեմպիոն «Ուլիս»-ի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ու ակումբի տնօրեն Սլավա Սարգսյանը տվեցին 2011 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիս:

– (Սևադա Արզումանյան) 2011 թվականի մրցաշրջանն ամենահաջողը եղավ թիմի համար, քանի որ, ունենալով կարճ կենսագրությունուն, դարձավ Հայաստանի չեմպիոն: 2011 թվականի մրցաշրջանի համար մեր առջև խնդիր էր դրված` նվաճել Հայաստանի գավաթը, եվրագավաթում հաջող ելույթ ունենալ և դառնալ չեմպիոն: Առաջին 2 խնդիրները լուծել չհաջովեց, սակայն հաջողվեց դառնալ չեմպիոն: Թիմը հավաքված էր մեկ գաղափարի շուրջ, կարգապահ էր և տիրում էր լավ մթնելորտ, որն էլ դարձավ հաջողության հիմքը:

Չեմպիոնության հասնելը դժվար է: Շնորհակալ եմ թիմի բոլոր անդամներին: Պետք է հասկանալ, որ չեմպիոնությունից հետո այն պահելը շատ դժվար է լինելու, քանի որ հաջողությունից անհաջողություն մեկ քայլ է: Այդ պատճառվ մեր հետագա աշխատանքների ժամանակ խնդիրը թիմին հոգեբանական լավ մակարդակի հասցնելն է: Հաջողության հիմքերից մեկը թիմի կայունությունն է, իսկ կայունության հիմքերից մեկը Viva Cell-ն է, որն օգնում է թիմի կայացմանը: Հաջողության մեջ մեծ դեր ունի ակումբի ղեկավարության վստահությունը մարզչական շտաբի և թիմի նկատմամբ:

– (Սլավա Սարգսյան) Չեմպիոն դառնալն ավելի հեշտ է, քան այն պահմանելը, իսկ դա անելու համար պետք է ուժեղացնել կազմը:

– Նախորդ մրցաշրջանի հետ համեմատած թիմն ավելի քիչ միավորներ վաստակեց, ավելի քիչ գոլեր խփեց: Արդյո՞ք այս հաղթանակը մյուս թիմերի վատ հանդես գալու արդյունք էր:

– (Սևադա Արզումանյան) Այս մրցաշրջանում պայքարն ավելի լարված էր և, ի տարբերություն նախորդների, առաջին կեսից հետո առաջին և երկրորդ քառյակներ չէին ձևավորվել: Ավելի ցածր տեղերում գտնվող թիմերին հաջողվում էր միավորներ խլել առաջատարներից: Բացառություն էր կազմում միայն «Արարատ»-ը:

– Աշուն-գարուն համակարգին անցնելուց հետո թիմերն անց են կացնելու 21 խաղ: Ձեր կարծիքն այդ կապակցությամբ:

– (Սևադա Արզումանյան) Դրական կարծիքի եմ: Ցանկալի կլինի, որպեսզի չխաղգարեն բնական պայմանները: Պետք է օգուտ ստանալ այդ անցումից: Որոշ թիմերի համար սկզբնական շրջանում այն հաջող կլինի, որոշների համար` ոչ, սակայն պետք է պատրաստ լինել անհաջողություններին:

– Ո՞ր խաղային դիրքերն ունեն ուժեղացման կարիք, և արդյոք կհրավիրվե՞ն նոր լեգեոներներ:

– (Սևադա Արզումանյան) Թիմից կհեռանա դարպասապահ Մալկովը, ով թիմի առաջատարներից էր, և դարպասապահի խնդիր է առաջացել: Գոհ չեմ պաշտպանությունից: Հարձակման գծից նույնպես գոհ չեմ, և պետք է ուժեղացնենք այդ դիրքը:

– Չեմպիոնը մրցաշրջանն ավարտեց ոչ չեմպիոնավայել և սայթաքումներ ունեցավ:

– (Սևադա Արզումանյան) Թիմն անցկացրել էր լարված մրցաշրջան, իսկ երբ ժամանակից շուտ դարձավ չեմպիոն, թուլացրեց տեմպը, քանի որ տղաները հոգնաց էին թե´ ֆիզիկապես, թե´ հոգեպես: Առաջ եկան մի շարք վնասվածքներ, որոնց մասին լարված մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիսները մոռացել էին:

– Կողմնորոշվե՞լ եք առաջիկա ծրագրերում:

– (Սևադա Արզումանյան) Մինչև դեկտեմբերի 15-ը թիմն արձակուրդում կլինի, որից հետո կվերսկսվեն մարզումները: Լեգեոներները թիմին կմիանան Նոր տարուց հետո: Նախատեսված է 3 ուսումնամարզական հավաք` 1-ը` Հայաստանում, 2-ը` արտասահմանում:

– Ու՞մ ծառայություններից եք հրաժարվելու:

– (Սևադա Արզումանյան) Կան ֆուտբոլիստներ, որոնք մեր թիմից կհեռանան: Դա կապված կլինի նաև ձեռքբերումներից: Կարծում եմ, որ թիմում պետք է լինեն 22-25 ֆուտբոլիստներ, որպեսզի լինի մրցակցություն:

– Թիմում կա՞ն երիտասարդացման հեռանկարներ:

– (Սևադա Արզումանյան) Ցանկացած թիմի երազանքը տեղացի ֆուտբոլիստներից բաղկացած կազմ ունենալն է: Մենք ձեռք ենք բերել Շենգավիթի դպրոցը և վերանորոգումից հետո այն պետք է դառնա լավագույն դպրոցներից մեկը, որից էլ մեր թիմը «կսնվի»:

– Ե՞րբ կավարտվի Շենգավիթի դպրոցի շինարարությունը:

– (Սլավա Սարգսյան) Ժամանակ և միջոցներ են անհրաժեշտ: Ամեն ինչ կախված է ֆինանսներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում