Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Ուրուգվայում երգչուհի Արմինկայի երկրպագուները յոթանասունն անց մարդիկ են

Իմ տպավորությունները շատ թարմ են ու վառ: Ունենք բավականին լավ համայնքներ, որոնք նպաստում են հայապահպանությանը: Ինձ համար ամենազարմանալին այն էր, որ Բուենոս Այրեսում կան շատ հայաստանցիներ:
Այս մասին ասաց երգչուհի Արմինկան` անդրադառնալով «Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային աջակցություն» ծրագրի շրջանակներում Բրազիլիայում, Արգենտինայում և Ուրուգվայում հոկտեմբերի 2-19-ը տեղի ունեցած բարեգործական համերգներին:

Համերգներն անցնում են շատ ջերմ: Ուրուգվայում դահլիճի մեծ մասը յոթանասունն անց մարդիկ էին, ասաց երգչուհի Արմինկան` տեղեկացնելով, որ իրենք ներկայացրել են միայն հայկական ազգային երաժշտություն` գուսանական ու ժողովրդական երգեր:

«Շատ տպավորված ենք բոլոր համերգներով»,- նշեց նա:
Զարուհի Բաբայանն էլ իր հերթին նշեց. «Թող անհամեստ չհնչի, բայց ես վստահ էի, որ համերգներն անցնելու են շատ լավ»:

«Շատ կարևոր է մնալ հայ, բայց դա շատ դժվար է: Շատ կուզեի, որ սփյուռքի նախարարությունը ստեղծվեր շատ ավելի վաղ»:

Նա ուրախությամբ նշեց, որ Ուրուգվայի ամենագեղեցիկ փողոցը Հայկական փողոցն է:
«Ես հպարտ եմ, որ այնտեղ շատ լավ հայեր կան»,- ասաց երգչուհին:

Արա Գևորգյանն էլ հավելեց, որ Ուրուգվայի հեռուստաընկերության եթերում առաջարկել է, որպեսզի նրանք առաջինը ճանաչեն Ղարաբաղի անկախությունը:

Արա Գևորգյանը ասաց, որ Սան Պաուլոյում հանդիպել է հայ համայնքի երիտասարդներին և առաջարկել գալ Հայաստան, հայկական ակումբները դարձնել ավելի հետաքրքիր, քանի որ մեծ է ձուլման վտանգը: «Եկեք` հայկական ակումբները դարձնենք ավելի հետաքրքիր»:

Զարուհի Բաբայանն էլ ասաց, որ հակասություն չի տեսնում այդտեղ, քանի որ մարդիկ ցանկություն ունեն շփվելու այլ ազգերի ներկայացուցիչների հետ` բացի հայերից:

«Նույն Բուենոս Այրեսի դպրոցում սովորում են արգենտինացի երեխաներ: Նրանք անցնում են հայոց լեզու, բայց ոչ բարձր մակարդակով: Բաց է թողնվել, աչքաթող է արվել դա»,- ասաց երգչուհին` նշելով, որ նրանց միջավայրն է պարտադրում:

Նրա խոսքով` ընտանիքներն ու ծնողները ցանկություն ունեն հայերեն սովորելու:

Երգչուհի Արմինկան էլ շեշտեց`ելքը դպրոցի վարկանիշը, դպրոցի կրթության մակարդակը բարձրացնելն է, որակյալ ուսուցիչներ ունենալը:

«Դա լուրջ խնդիր է, պետք է բարձրացնել կրթության որակը»,- ընդգծեց Արմինկան: Նրա հետ համաձայն էր Զ. Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում