Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ծառուկյանը պատրա՞ստ է հանձնել կոալիցիոն քվոտաները

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը չի բացառել, որ ԲՀԿ-ն կարող է միանալ կառավարությանն անվստահություն հայտնելու` ՀՅԴ նախաձեռնությանը, որպեսզի ի վերջո քննարկվի այն և որոշվի, թե արդյոք ՀՅԴ-ն է «ճիշտ», թե կառավարությունը:

Այս հանգամանքը ինքնին կարող էր լինել ուշագրավ և հետաքրքիր, միևնույն ժամանակ կարող էր նաև սովորական լինել, քանի որ առաջին անգամ չէ, որ ԲՀԿ-ն նմանօրինակ «օրիգինալ» վերաբերմունք է ցուցաբերում կառավարության, մասնավորաբար Տիգրան Սարգսյանի հանդեպ:

Սակայն խնդիրն այսօր այն է, որ ԲՀԿ վերաբերմունքը դրսևորվում է Կոնգրես-ԲՀԿ «թամաշայի» թեժ շրջանում, երբ բոլորը սպասում են Գագիկ Ծառուկյանի արձագանքին: Այդ համատեքստում, կառավարությանը անվստահություն հայտնելու` ՀՅԴ նախաձեռնությանը սատարելու մասին ԲՀԿ մտադրությունը կամ դա չբացառելու մասին պատասխանը ինչ-որ առումով նաև Ծառուկյանի արձագանքն է Կոնգրես-ԲՀԿ թեմատիկայի շրջանառությանը: ԲՀԿ-ն անուղղակի, զգուշորեն, բայց թերևս ակնարկում է իշխանությանը, որ կարող է նաև դիտարկել Հանրապետականին դեմ գնալու տարբերակն ու ծավալել ընդդիմադիր գործունեություն:

Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է մեկ այլ իրողություն: ԲՀԿ-ն սատարում է Դաշնակցությանը, իսկ դա նշանակում է Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ-ԲՀԿ եռանկյունու կամ եռօղակ շղթայի արտահայտում: Ուժի այդ երեք կենտրոնները գրեթե բոլորը շաղկապում են իրար, և ԲՀԿ-ն, ներկայումս սատարելով ՀՅԴ-ի նախաձեռնությանը, մեսիջ է հղում նաև Կոնգրեսին, առ այն, որ ամենևին չի պատրաստվում հրաժարվել Ռոբերտ Քոչարյանից, ինչը պնդում կամ որպես նախապայման է դնում Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս պարագայում պետք է ենթադրել, որ Բարգավաճ Հայաստանը կամ ցույց է տալիս ՀՀԿ-ին, որ իրականում ինքը կարող է դառնալ ընդդիմություն, բայց ամենևին ոչ Կոնգրեսի հետ, կամ էլ Կոնգրեսին է ցույց տալիս, որ կարող է միավորվել, սակայն ոչ Կոնգրեսի պայմաններով, և երբեք չի հրաժարվի Ռոբերտ Քոչարյանից: Այսինքն` ԲՀԿ-ն ակնարկում է, որ եթե նույնիսկ քննարկի համատեղ ընդդիմություն լինելու տարբերակը, ապա այդ համատեղ գործարքում առաջատարը, լոկոմոտիվը ինքը պետք է լինի, հետևաբար ինքը պետք է լինի խաղի կանոններ թելադրողը:

Ասել է թե` ԲՀԿ-ն առաջարկում է նույն ձևի, բայց արդեն այլ բովանդակության դաշինք Կոնգրեսի հետ: Դա մի բովանդակություն է, որին Կոնգրեսը անկասկած չի կարող գնալ, պարզապես տեղ չունի գնալու: Բանն այն է, որ եթե ԲՀԿ հետ Կոնգրեսը գործակցի առանց Քոչարյանից Բարգավաճ Հայաստանի հրաժարվելու, ապա այդ գործակցությունը Սերժ Սարգսյանի համար հնարավոր կլինի քանդել ընդամենը մի թեթև քարոզչական քամիով, Տեր-Պետրոսյանին մեղադրելով Քոչարյանի հետ գործակցության համար: Հետևաբար, Քոչարյանից հրաժարվելը այստեղ սկզբունքային հարց է Կոնգրեսի համար: Պակաս սկզբունքային չէ նաև Բարգավաճ Հայաստանի համար, քանի որ այդ դեպքում արդեն ԲՀԿ-ն ուղղակիորեն հայտնվում է Կոնգրեսի ստվերում: Այս իմաստով փակուղային իրավիճակ է, ինչն էլ մեծ հաշվով բացարձակապես անատամ է դարձնում ԲՀԿ ընդդիմադիր զեղումները, ինչպես օրինակ` ՀՅԴ նախաձեռնությանը սատարելու հարցում:

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը Բարգավաճ Հայաստանին պարզապես կասի՝ ուզում ես սատարել ՀՅԴ-ին, սատարիր, բայց դրանից առաջ պարզապես հանձնիր կոալիցիոն քվոտաները և գնա ու հայտնվիր ՀՅԴ կարգավիճակում: Իսկ Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է արդյոք գնալ այդ քայլին: Սա է նաև ԲՀԿ շուրջ հյուսվող քաղաքագիտական «տոնածառի» գլխավոր հարցը՝ պատրա՞ստ է արդյոք Ծառուկյանը դառնալ ընդդիմություն, ընդունել իշխանության հարվածները, զրկվել իշխանական լծակներից: Չէ՞ որ այդ կուսակցությունը պարզապես սովորական կուսակցություն չէ, այլ չինովնիկական կուսակցություն, որին տասնյակ հազարները անդամակցել են հենց չինովնիկական հեռանկարներից ելնելով: Չէ՞ որ, եթե չլիներ ՀՀԿ հետ գործընկերության հանգամանքը, Բարգավաճ Հայաստանի առաջնորդը ինքնին չէր կարող բավարարել այդ բոլորի նյութական հավակնությունները: Հետևաբար, այստեղ ոչ միայն հոգեբանական, այլ նաև նյութական, ֆինանսական ծանր բեռ է ընկնելու ԲՀԿ առաջնորդի վրա, ընդդիմություն դառնալու պարագայում: Ավելին` կասկած չկա, որ ԲՀԿ առաջնորդը այդ դեպքում ստիպված է լինելու նաև ֆինանսական բեռի մեջ ներառել նաև գործընկեր ընդդիմադիր ուժերի կարիքները, որովհետև եթե այդ ուժերը ունենան կարիքներ, ապա ԲՀԿ-ն ստիպված կլինի բավարարել, որ այդ գործընկերը առնվազն ունակ լինի զորակցել ԲՀԿ հավակնություններին:

Հասկանալի և պատկերացնելի է, թե ինչ բազմակողմանի ծանրություններ են սպասվում Ծառուկյանին ընդդիմություն դառնալու դեպքում: Եվ այստեղ իսկապես հարցը արդեն բավական լուրջ է և ըստ էության պահանջում է բավական լուրջ քաղաքական և նաև պարզապես մարդկային որոշում, թե արդյոք Ծառուկյանին պե՞տք է այդ ամենը: Այստեղ, իհարկե, գլխավորն այն է, թե արդյոք Ծառուկյանն իր համար ունի՞ այն հարցի պատասխանը, թե քաղաքական դաշտում իրեն ընդհանրապես ինչ է պետք, ինչի համար է ինքը մտել քաղաքական դաշտ կամ ում համար, և ընդհանրապես, ինչ է փնտրում այդ դաշտում ներկայում և ապագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում