Անջելինա Ջոլին գտնվում է լրագրողների ու հանրության ուշադրության կենտրոնում:
«Экспресс газета-ն գրում է, որ նա վերջերս ստացավ ռեժիսորի որակավորում և շարունակում է զբաղվել իր կարիերայով` չմոռանալով ընտանիքը:
Լուրեր են պտտվում, որ Ջոլին պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները Բրեդ Փիթի հետ: «Ինձ համար կարևոր չէ անձնագրի մեջ ունենալ շտամպ, կարևորը հավատարմությունն ու փոխըմբռնումն է»,- նշել է դերասանուհին :
Ապա դերասանուհին խոստովանել է, որ ֆիլմի նկարահանման հրապարակում չի սիրում մտերմանալ մարդկանց հետ և առհասարակ իրեն համարում է չշփվող մարդ:






































