Համաշխարհային բանկը մինչև 2015 թվականն Ուզբեկստանին կտրամադրի 1.3 մլրդ դոլար:
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է 2012-2015 թվականներին Ուզբեկստանի հետ իր համագործակցության մասին տեղեկությունները:
Mignews.com-ը գրում է, որ այս ռազմավարության հիմնական նպատակն այն է, որ Ուզբեկստանը հասնի բարձր եկամուտ ունեցող երկրի կարգավիճակի:
Այս միջոցները կօգտագործվեն ոռոգման, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտների զարգացման համար:









































