Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Ալաբալանիցան» երկար ժամանակ կցուցադրվի կինոթատրոններում

‎Վերջին շրջանում երևանյան երկու կինոթատրոններում` «Մոսկվա» և «Նաիրի», սկսել են ավելի հաճախ ցուցադրել հայկական արտադրության ֆիլմեր, որոնք հիմնականում կատակերգություններ են: Ներկայումս ցուցադրվող «Ալաբալանիցա» ու «Փեսացուն կրկեսից» կատակերգությունների տոմսերը սպառվում են այնքան արագ, որ հաճախ հարկ է լինում դրանք նախապես ձեռք բերել:

«Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե ֆիլմերը որքան ժամանակ կարող ենք դիտել երևանյան կինոթատրոններում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` «Ալաբալանիցան» դեռ երկար ժամանակ կցուցադրվի կինոթատրոններում, համենայնդեպս «Նաիրիում» այն կցուցադրվի մինչև փետրվար:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերից «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվում է «Կարգին ստուդիայի» արտադրության «Ալաբալանիցա» ինտերակտիվ կատակերգությունը, որի ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը, իսկ ֆիլմի համար երաժշտություն է գրել Ապրիկոտան:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանը, Հասմիկ Ղարիբյանը, Նազենի Հովհաննիսյանը, Լևոն Հարությունյանը և այլք:
Ի դեպ, ինտերակտիվ ֆիլմի համար նկարահանված վեց տարբերակի շնորհիվ հանդիսատեսն այն դիտելիս երեք անգամ կարող է միջամտել գործողությունների ընթացքին` իր իսկ հայեցողությամբ փոխելով դրանց ընթացքը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել են ֆիլմի հեղինակները, այն չի ցուցադրվելու հեռուստատեսությամբ:

Հիշեցնենք, որ «Ալաբալանիցայի» պատճառով Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն «Արմենիա» հեռուստաընկերությանը տուգանել է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ Պատճառն այն է, որ «Արմենիան» «Ալաբալանիցա» ֆիլմը գովազդելիս խախտել է համապատասխան օրենքը` խախտելով գովազդի տևողությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում