Մուամար Քադաֆին նավթի վաճառքից ստացված գումարներով ցանկացել էր գնել շվեդական հանրահայտ ֆուտբոլային ակումբ «Մալմյո»-ն: Ինչպես հաղորդում են շվեդական ԶԼՄ-ները, նա ցանկանում էր ներդնել տասնյակ միլիոնավոր դոլարներ:
Շվեդական ակումբի նախագահը հայտարարել է, որ Մուամմար Քադաֆիի և լիբիական գործակալների հետ այդ հարցի կապակցությամբ ոչ մի առընչություն չի ունեցել:
Հիշեցնենք, որ Շվեդիայի 16-ակի չեմպիոն և 14-ակի գավթակիր «Մալմյո»-ն 1979 թվականին մասնակցել է Չեմպիոնների Գավաթի եզրափակիչին, որտեղ զիջել «Նոթթինգհեմ»-ին:







































