Iran News-ի փոխանցմամբ, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ձեռնարկել հավելյալ միջոցներ՝ Թեհրանում գտնվող օտար դեսպանատների վրա նոր հարձակումները խոչընդոտելու համար.
«Բրիտանական դեսպանատան հետ կապված պատմությունը մեզ տվեց համապատասխան փորձ։ Անհրաժեշտ է հետագայում կանխել նմանատիպ միջադեպերը։ Այլևս նման բան տեղի չի ունենա»։
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Սալեհին հայտարարել էր, որ Իրանը ներողություն չի խնդրելու Մեծ Բրիտանիայից՝ նոյեմբերի 29-ին Թեհրանում այդ երկրի դեսպանատան վրա իրականացված հարձակման համար։ Ներկայումս Մեծ Բրիտանիան հարձակման հետևանքով պատճառված վնասի դիմաց Իրանից պահանջում է 1 միլիոն ֆունտ սթեռլինգի փոխհատուցում։









































