Անջելինա Ջոլին մտադիր է խաղալ Լյուկ Բեսոնի ֆիլմում: Այս մասին հայտնում է Deadline կինոբլոգը:
Ֆիլմի անունը դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն հոգեբանական թրիլեր է` հիմնված գիտական հետազոտությունների վրա:
Ամենայն հավանականությամբ, Բեսոնի այս աշխատանքը լինելու է Ջոլիի հաջորդ նախագիծը:
Ի տարբերություն իր ամուսին Բրեդ Փիթի` Ջոլին մտադիր չէ ավարտել իր կարիերան, չնայած այս տարի առաջին անգամ իրեն փորձել է ռեժիսուրայի բնագավառում: Նրա «Արյան և մեղրի երկրում» ֆիլմը վարձույթի կհանվի դեկտեմբերի 23-ին:








































