Եմենի ժամանակավոր կառավարությունը կձևավորվի չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն՝ վկայակոչելով Եմենի կառավարության ղեկավար Մոհամմեդ Բասինդվային:
Հեռուստաալիքը նշում է, որ Եմենի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորումը համընկավ Թաիզում իրադրության սրման հետ:
Անցյալ շաբաթ Թաիզում երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ: Այս բախումները սպառնալիքի տակ են դնում երկրում խաղաղ կարգավորման գործընթացը, այդ թվում՝ կառավարության ձևավորումը:







































