Wednesday, 10 06 2026
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ

Հայաստանը` համաշխարհային կրթական զարգացումների մասնակից

ՀՀ կրթության և գիտության նախարարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների միջազգային կրթական համաժողով` նվիրված բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գործընթացին:

Համաժողովը, որն անցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ, մասնակցել են տարածաշրջանի 26 երկրի, ինչպես նաև Վատիկանի ներկայացուցիչները: Եվս 9 երկիր տարբեր տարածաշրջաններից մասնակցել են դիտորդի կարգավիճակով:

Ճապոնիայի կրթության, կուլտուրայի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարն իր խոսքում կարևորել է կոնվենցիայի նշանակությունը բարձրագույն կրթության հետագա զարգացման համար, ներկայացրել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի խմբագրված տարբերակը, որի հիմնական նպատակն է որակավորումների ճանաչման թափանցիկ ընթացակարգերի միջոցով անդամ երկրների միջև ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումը:

ՀՀ-ն ի թիվս այլ 11 երկրների ( Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Թուրքիա, Վատիկան և այլն) ստորագրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող աշխարհագրական, մշակութային, կրթական, գիտական և տնտեսական կապերը` միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները:

Կոնվենցիան սահմանում է որակավորումների ճանաչման ընդհանուր սկզբունքներ և չափանիշներ, որոնք կարևոր նախապայման են և հնարավորություն են տալիս ստեղծելու արդյունավետ ու թափանցիկ գործիքներ Հայաստանի կրթական ծառայությունները օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ և մրցունակ դարձնելու առումով:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան ՀՀ-ի անունից ստորագրել է ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը:

Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1993թ., որին դեռ այն ժամանակ ի թիվս 21 այլ երկրների միացել է նաև Հայաստանը:

Կոնվենցիայի նոր տարբերակում սահմանվել են համագործակցության ավելի արդյունավետ ու գործուն մեխանիզմներ բարձրագույն կրթության համակարգի ակադեմիական որակավորումների փոխճանաչման ասպարեզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում