Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը լիովին իրագործելի առաջադրանք է։ Գոյություն ունեն մի շարք առանձնահատուկ դետալներ, որոնք համաձայնության կարիք են զգում, և որոնք հակամարտող կողմերից պահանջում են փոխադարձ վստահություն։
Պետք է բարելավել հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարունակեն նախագահների հետ հանդիպումները։ Ես հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս։ Ես գիտեմ, որ համանախագահներն աշխատում են հակամարտող կողմերի միջև քաղաքական կլիմայի ու վստահության բարելավման ուղղությամբ։
Պետք է շարունակել այդ գործընթացը։ Դա մասնավորապես վերաբերում է շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննմանը և հրադադարի ռեժիմի պահպանմանը»։








































