Friday, 12 06 2026
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը

Հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում նոր առաջարկներ չեն լինի. Ա. Մարկարով

Հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման հարցում նոր առաջարկներ չեն լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը`խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ երեկ ընդունված հնգակողմ հայտարարության մասին:

Նա փորձեց վերլուծել այն փաստաթուղթը, որը ներկայացվեց: Ըստ նրա` առաջին կետն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհին: Ա. Մարկարովի կարծիքով` սա գերակայություն է բոլոր կողմերի համար: Երկրորդ դրույթը, որի մասին խոսեց քաղաքագետը, ԵԱՀԿ Մինսկի խմբին էր վերաբերում:

«Այս ձևաչափին բոլոր կողմերը համաձայն են, և սա հակահարված է Ադրբեջանի հռետորիկային»,- մեկնաբանեց Ա. Մարկարովը` հավելելով, որ մտահոգության տեղիք է տալիս միայն ստատուս քվոյին վերաբերող դրույթը:

Հաջորդ կոչը հրադադարի խախտման դեմ անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու մասին է: Ըստ նրա` այս կոչն ուղղված է Ադրբեջանին և էլի հարված է այդ երկրի ռազմական հռետորիկային:

Անդրադառնալով խնդրի շուրջ նոր լուծումներին և առաջարկներին` ասաց, որ սեղանին նոր առաջարկներ չկան: Նրա համոզմամբ` նոր բանակցությունների հիմք չկա:

«Համանախագահողները չեն պատրաստվում նոր առաջարկներ անել: Պետք է ուսումնասիրել սեղանին դրվածը»,- կարծում է քաղաքագետ Մարկարովը` հավելելով, որ մոտակա ժամանակահատվածում բանակցային գործընթացը որևէ տեղ չի տանելու:

Հիշեցնենք, որ երեկ Վիլնյուսում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանը, որի առաջին օրը նշանավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետիի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Էլմար Մամեդյարովի համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում