Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրները փոխհամաձայնության են հանգել Իրանի նկատմամբ նավթային բեռնարգելք սահմանելու հարցում։ Այս մասին Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած Նավթի 20-րդ համաշխարհային կոնգրեսից հետո լրագրողներին հայտարարել է էներգետիկայի գծով եվրակոմիսար Գյունթեր Օթթինգերը։
Վերջինիս խոսքերով՝ իրանական նավթի վրա բեռնարգելք սահմանող պայմանագիրը պետք է միավորի ոչ միայն ԵՄ-ի երկրներին, այլև ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, և որքան շատ լինեն այդպիսի երկրները, այնքան ավելի լավ կլինի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը իրանական նավթ չի գնում 1990-ական թվականներից, իսկ ԵՄ-ը ներկայումս օրական ներկրում է 450,000 բարել իրանական նավթ։









































