Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտությունը բազմաբնույթ և բարդ հակամարտություն է։ Ղարաբաղյան բանակցային գործընթացը շարունակվում է արդեն 20 տարի։ Վերջին 7 տարիներին բանակցություններն ավելի են ինտենսիվացել։ Ադրբեջանական կողմը կարևորում է բանակցությունների շարունակումը և առաջարկում է «հիմնարար սկզբունքներից» անցում կատարել հիմնական խաղաղության համաձայնագրի կնքման աշխատանքներին»։










































