«ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը երեկ համայնքում գոյություն ունեցող մանկապարտեզների տնօրեններին ժողովի է հրավիրել: Նա այդ ընթացքում հստակ քարոզչություն է արել՝ հորդորելով ներկաներին գալիք ընտրությունների ժամանակ աշխատել ու քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
«ժողովուրդ»-ը զրուցել է վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի հետ, սակայն վերջինս հերքել է քարոզչության մասին լուրը.
«Մանկապարտեզի տնօրեններին եմ հրավիրել, բայց ոչ այսօր, ՆՈՒՀ-երից մեկում ստուգումներ էր կատարվել, որոշակի խախտումներ էր արձանագրվել և իմ ժողովը դրան էր վերաբերում: Հանձնարարել եմ բացառել նման խախտումները, բացարձակ ՀՀԿ-ի հետ կաաված ոչ մի հարց չի քննարկվել, այսօր էլ համատիրությունների հետ է ժողով եղել բայց էլի նման հարց չի քննարկվել»: