Լիտվայի Կաունաս քաղաքում վառել են անսովոր տոնածառի լույսերը: Այն կառուցված է վերամշակված պլաստմասե շշերից, որը բնապահպանական յուրահատուկ մոտեցում է մարդու և շրջակա միջավայրի փոխհարաբերությանը:
РБК-փոխանցմամբ, 13-մետրանոց «եղևնի» կառուցելու համար պահանջվել է 32 հազար պլաստմասե զմրուխտագույն շիշ: Ձեռքի աշխատանքի շնորհիվ այն ամբողջութամբ փոխել է իր ձևը: Տոնածառն ունի աստղ, որի մեջ տեղադրել են լազերային ճառագայթների սարք:
Տեղական մամուլը նշում է, որ Կաունասի տոնածառը մեկ անգամ չէ, որ ճանաչվել է երկրի լավագույն տոնածառը` գերազանցելով մայրաքաղաքայինին:
Պետք է նշել, որ անսովոր տոնածառի կոչումը մի քանի տարի հավակնում է Սիդնեյի տոնածառը: Սիդնեյի կենտրոնում մեկ անգամ տոնածառ են կառուցել աթոռներից, այնուհետև պլաստմասե շշերից, իսկ անցած տարի հարյուրավոր վերամշակված հեծանիվային մասերից: «Հեծանիվային» տոնածառը ճանաչվել է ամենաանսովոր և օրիգինալ տոնածառերից մեկը և մեկ ամբողջ տարի մնացել է կանգուն` որպես քաղաքի գեղատեսիլ վայր:









































