ԱԺ նիստում այսօր 2012 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ կառավարության ու Աժ համագործակցությունը կշարունակվի:
Անդրադառնալով բյուջեի նախագծին, Տ.Սարգսյանը նշեց, որ պատգամավորների ներկայացրած առաջարկություններն էապես օգնել են կառավարությանը:
«2012 թ-ին մեզ սպասում են բավականին լուրջ մարտահրավերներ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ բոլոր երկրների կառավարություններն արտաքին ազդակներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում, քանի որ այդ իրադարձությունները չեն կարող իրենց ազդեցությունները չունենալ տնտեսությունների վրա: Տ.Սարգսյանի խոսքով, Հայաստանը նույնպես պարտավոր է հետևել, որ դրանք էական չազդեն տնտեսության և ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի վրա:
2012 թ. բյուջեի նախագծի քվեարկումը տեղի կունենա վաղը:









































