BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ վրացի պատգամավորները Հարավային Օսիայի բնակչությանը կոչ են արել խորհել և վերադառնալ Վրաստանի կազմ։
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան խորհրդարանում հայտարարել է. «Եթե Ցխինվալը ցանկանում է, որ որևէ մեկը լսի նրա ձայնը, եթե նրանք ցանկանում են բարգավաճում ու զարգացում, ապա պետք է խորհեն այդ ամենի շուրջը։ Միակ ելքը Վրաստանի կազմ վերադառնալն է։ Մենք պատրաստ ենք գրկել նրանց և շնորհել առավելագույն իրավունքներ»։
Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին Հարավային Օսիայում ստեղծված իրավիճակը համեմատել էր «նարնջագույն հեղափոխության» փորձի հետ, որին, նրա պնդմամբ, հովանավորում են Վրաստանի հատուկ ծառայությունները։











































