Friday, 05 06 2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական

Փիղը երկնեց և մուկ ծնեց. ՀԱԿ ներկայացուցիչը` գործող Ընտրական օրենսգրքի մասին

Հայաստանում արմատավորված արատավոր պրակտիկայի համաձայն` կուսակցություններն ընտրությունների շրջանում ոչ այնքան զբաղվում են իրենց ընտրական գործերով, որքան իրենց քվեները կեղծելուց և գողանալուց պաշտպանելով: Այսօր կայացած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով` թեպետ ընտրակեղծիքները բացառելու նպատակով յուրաքանչյուր ընտրությունից հետո Ընտրական օրենսգիրքը փոփոխության է ենթարկվում, սակայն կամ փոփոխություններն արմատական չեն լինում, կամ էլ կեղծարարներն են չափազանց ճարպիկ գտնվում և օգտագործում են օրենսգրքի նոր տարընթերցումները:

«Միաժամանակ իշխանությունները պնդում են, որ անցկացնելու են աննախադեպ թափանցիկ և արդար ընտրություններ: Բայց արդյոք Ընտրական օրենսգիրքը տարընթերցումների և սողանցքների հնարավորություն չի՞ տալիս, և ի՞նչ միջոցներով պետք է դիմագրավենք խախտումներին»,- հռետորական հարց հնչեցրեց Ռուբեն Մեհրաբյանը:

Քննարկմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն իսկ առկա են ձևավորված ընտրական գործընթացներ:

«Ընտրությունների կազմակերպման միակ մեխանիզմը Ընտրական օրենսգիրքն է: Մեզանում արմատացած է կարծիք, թե ամեն ինչում նույն այդ Ընտրական օրենսգիրքն է մեղավոր, ինչն այդպես չէ: ԱԺ-ն բարեփոխումների լույսի ներքո պարբերաբար փոփոխություններ է արել այդ օրենսգրքում: Սակայն ընտրական գործընթացի համար պատասխանատու մարմինները և մնացած բոլոր անձինք ունեն հնարավորություններ` անցկացնելու ազատ և արդար ընտրություններ:

Միաժամանակ ես չեմ բացառում, որ կլինեն ուժեր, որոնք պարտվելուց հետո կփորձեն աղաղակել` մեղքը գցելով ընտրական գործընթացի վրա»,- նշեց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանն էլ իր հերթին հավելեց, որ անգամ վատ օրենսգրքի պայմաններում կարելի է լավ ընտրություններ անցկացնել:

«Ինչ վերաբերում է ներկա Ընտրական օրենսգրքին, նախընտրական գործընթացներին, ապա այսօրվանից արդեն քողարկված ընտրակաշառքներ են բաժանվում: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ամբողջ ժամանակ համերգներ են կազմակերպում և անվճար բուժօգնության մասին հաղորդումներ ցույց տալիս հեռուստատեսությամբ: Բայց եթե ՀՀԿ-ի կողմից քաղաքական կամք լինի, պատրաստ ենք մի քանի առաջարկություններ անել նրան:

Մենք, օրինակ, կարող ենք համաձայնության գալ և կիրառել, ասենք, Գերմանիայի փորձը, երբ ընտրական գործընթացի տեխնիկական մասը լուծում է պետությունը, սակայն ձայների հաշվարկը կատարում են կուսակցությունների ներկայացուցիչները:

Բացի այդ, պետք է տուգանել կամ պատասխանատվության ենթարկել ընտրություններին իրենց պարտքը չկատարած քաղաքացիներին»,- նշեց Առաքելյանը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ ժողովրդավար ընտրությունների և ժողովրդավարության մասին խոսելը վաղ է:

«Փաստ է, որ ներկա Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ սողանցքներ է թողել, այն, կարելի է ասել, կոալիցիայի օրենսգիրք է: Ցուցակների հրապարակայնության հարցը մյուս կարևոր կետն է, որը մենք պնդում ենք, և որը կարելի է կյանքի կոչել առանց որևէ դժվարության: Իշխանությունները մշտապես ձեռքի տակ են ունենում 600-800 հազար ձայն` կեղծելու, իսկ ընտրողների ցուցակների հրապարակայնացումը կբացառի նման դեպքերը»,- ասաց Մարտիրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը անդրադառնալով քննարկման թեմային` նկատեց, որ ընտրությունների նորմալ անցկացումը Հայաստանում կախված է մեկ մարդուց:

«Չենք ակնկալում, որ առաջիկա ընտրություններն արդար են լինելու: Այս օրենսգրքի մասին մի բան կարող եմ ասել` փիղը երկնեց և մուկ ծնեց: Այս օրենսգիրքը լեցուն է անհեթեթ բառակույտերով, այնտեղ «հանճարեղ» մտքեր են ներկայացված: Ընտրատարածքները ձևավորվում են քմահաճության սկզբունքով: Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս վերահաշվարկի ժամանակ քաղվածքներ անել, բայց, չգիտես ինչու, թույլ չեն տալիս հրապարակել ընտրողների ցուցակները: Ընտրությունները Հայաստանում բլեֆ են»,- ընդգծեց ընդդիմադիր գործիչը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընտրությունները դիտարկեց մի քանի հարթություններում: «Օրինակ` համաձայն չեմ այն մտքի հետ, թե վատ օրենքների առկայության պարագայում հնարավոր է լավ ընտրություններ անցկացնել: Անհրաժեշտ է, որպեսզի ընտրություններին մասնակցող ուժերը հավասարակշռված լինեն: Իշխանությանը, որը նվաճել է իշխանությունը և այն սերտաճեցրել բիզնեսի հետ, պետք է հասարակական լայն կոնսոլիդացիայի շրջանակներում կամք պարտադրվի: Այս դեպքում մենք կունենանք ինստիտուցիոնալ հիմք, երբ ոչ ոք չի փորձի փողի ուժով իշխանություն նվաճել:

Իշխանությունը պետք է խաղա հասարակության թելադրած կանոններով: Մեր քաղաքական դաշտում առողջացում է պետք, որպեսզի որևէ հաստավիզ չկարողանա ընտրատեղամասում իր կամքը պարտադրել»,- ամփոփեց խորհրդարանականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում