Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում 26 տարեկան 8 ամսականում սատկել է աշխարհի ամենածեր շունը՝ Պուսկե անունով:
Ինչպես հաղորդում է Kyodo գործակալությունը, մինչև վերջին շունչը Պուսկեն իրեն շատ լավ է զգացել: Շան տերը՝ Յումիկո Սինոխարան, կարծում է, որ իր շունը սատկել է ծերությունից: Պուսկե բակապահ շունը ծնվել է 1985 թ.: 2008 թ. նա ընկել է մեքենայի տակ, սակայն ողջ է մնացել: Անցյալ տարվա դեկտեմբերին շունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր շուն: