Wednesday, 10 06 2026
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ

ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գա, և ՀԱԿ-ի հետ չի միավորվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Նոր ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, Ձեր կուսակցության 6-րդ համագումարում որոշում է կայացվել, որ դուք թե՛ խորհրդարանի, թե՛ նախագահի ընտրություններին մասնակցելու եք առանձին: Արդյոք հաշվարկե՞լ եք Ձեր հնարավորությունները, և արդյոք դրանք բավարա՞ր են առանձին հանդես գալու համար:

– Ռուսաստանի ընտրությունների համար ես ասել էի, որ «Եդինայա Ռոսիան» 51-53 տոկոս ձայն կհավաքի, կոմունիստները՝ 20-22: Այսինքն` սա նշանակում է, որ մեր հաշվարկները նույնիսկ դրսի համար բավականաչափ ստույգ են: Իհարկե, մենք հաշվարկել ենք մեր հնարավորությունները և որևէ խնդիր չենք տեսնում առանձին հանդես գալու համար: Գնալով դաշտը դառնում է բողոքական, և մեր ընտրողը մնում է մերը, ավելին` մեզ հիմա կմիանան նաև այլ զանգվածներ: Ընտրողների տեսակետից մենք որևէ խնդիր չունենք, և անցած ընտրություններում էլ շատ ավելի շատ ձայներ ենք հավաքել, քան պաշտոնապես հայտարարվեց: Ավելին` քաղաքական դաշտում էլ դեռ որևէ բան հստակ չէ, ոչ ոք դեռևս չգիտի, թե կոալիցիան առանձնանալու է, թե ընդհանուր ցուցակով է հանդես գալու, ընդդիմությունը քանի մասի է կիսվելու: Այսինքն` այժմ իրավիճակն այնպես չէ, որ կարելի է ասել, թե ամեն բան կանխորոշված է: Ի վերջո, մենք ի՞նչ չունենք, որ ունեն ուրիշները: Գաղափարներ, ծրագրեր, ֆինանսներ, մարդիկ, ակտիվներ. այս ամենը մենք ունենք և եթե խոսում ենք քաղաքականության, ոչ թե քաղտեխնոլոգիաների մասին, ապա շատ հանգիստ կարող ենք առանձին հանդես գալ: Իսկ եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ դրվեն հայ-թուրքական, Ղարաբաղի և այլ ազգային հարցեր, ապա հնարավոր է` մենք մտածենք, որ անհրաժեշտ է որոշակի ուժերի հետ կազմել քաղաքական դաշինք, ուղղակի խորհրդարանում ավելի մեծ ներկայություն ունենալու ու այդ հարցերը առավել ազդեցիկ կերպով բարձրացնելու համար: Նույնը վերաբերում է Եվրասիական միությանը, ու եթե լինեն ուժեր, որոնք մեզ հետ կկիսեն այդ հարցում մեր մոտեցումները, ապա, իհարկե, կհամագործակցենք:

– Այսինքն` Դուք հավանական եք համարում համագործակցությունը միայն գաղափարակա՞ն հենքի վրա, թե՞ չեք բացառում նաև իրավիճակի թելադրությամբ ձևավորված քաղաքական միությունը:

– Մենք այդ հարցում արդեն տարանջատում մտցրել ենք՝ մինչև ընտրությունները մեզ համար ընդունելի են գաղափարական միավորումները, ընտրություններից հետո կարող են շատ իրարամերժ ուժեր միավորվել և հայտարարել, որ ընտրություններն անցել են խայտառակ ձևով և պետք է կազմակերպել հետընտրական պրոցեսներ:

– Իսկ ովքե՞ր են հավանական թեկնածուները, որոնց հետ գաղափարական հենքի վրա համագործակցություն եք տեսնում:

– Ես չեմ կարող հիմա դա ասել, որովհետև ես չգիտեմ, թե փետրվարին ինչ կլինի, կոալիցիան նույն ցուցակը կունենա, թե ոչ, կոալիցիայից ուժեր դուրս կգան և քաղաքական այլ դավանանք կունենան, թե ոչ: Ես տեսնում եմ այն շարժումը, որը կարող է ինչ-որ միավոր դառնալ, եթե մարդիկ փորձեն ձերբազատվել քաղտեխնոլոգիաներից և դառնան քաղաքական միավոր: Մեզանում այսօր ամեն ինչ բաշխված է երեք նախագահների շուրջ, ինչը հետ է տանում Հայաստանը: Եթե գտնվեն ուժեր, որոնք հստակ կհասկանան, որ դա քաղտեխնոլոգիա է, ոչ թե քաղաքականություն, քանզի մարդկանցով պայմանավորված քաղաքականություն չի կարող լինել, ապա այդ դեպքում այդ միավորը հնարավոր է: Օրինակ` գաղափարական հիմք եմ տեսնում Դաշնակցության հետ, Ռամկավար-ազատականների, որոնք դրսում են, ՍԴՀԿ-ի, որոնք դրսի հետ են:

– Պարոն Կարապետյան, եթե ստացվի ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը և դրանով հարց դրվի ընդդիմադիր դաշտի միավորման, Դուք այդ ֆորմատում կմիավորվե՞ք: Եվ, ընդհանուր առմամբ, Ձեր կարծիքով, հավանակա՞ն է արդյոք, որ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից և գա ընդդիմադիր դաշտ:

– Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտ չի գա, և միանշանակ նման միավորում չի լինի, իսկ եթե լինի էլ, ապա դա էլ է քաղտեխնոլոգիա, իսկ ես չեմ կարծում, որ այդ քաղտեխնոլոգիան Հայաստանում կաշխատի: Եվ ընդհանրապես, չկա աշխարհում նման բան, որ օլիգարխիկ համակարգում օլիգարխը այդ քաղաքական համակարգին ընդդիմություն դառնա:

– Շատ է խոսվում, որ երբ ընդդիմադիր կուսակցությունները առանձին-առանձին են հանդես գալիս, պառակտում են ընդդիմադիր դաշտը` դրանով իսկ թուլացնելով իրենց ու օգնելով իշխանություններին: Պարոն Կարապետյան, եթե ընդդիմադիր դաշտի միասնականության հարց դրվի, գոնե նրա համար, որ ընդդիմադիր ձայները չկիսվեն, Դուք համաձայն կլինե՞ք նման միավորման:

– Ո՛չ, որովհետև այդ տեսակետը քաղաքագիտական սխալ է, և Ռուսաստանի ընտրությունները շատ լավ ցույց տվեցին, որ կա իշխող կուսակցություն, որը հավաքեց իր ձայները, և կան ընդդիմադիրներ, որոնք երեքով հավաքեցին համարյա հավասար ձայներ: Այնպես որ, նման բան աշխարհում չկա և եթե լիներ, ապա կլիներ մեկ ուժ: Բայց գաղափարախոսություններն այսօր բազմազան են, և յուրաքանչյուրն ունի իր ընտրողը: ՀԱԿ-ի ընտրողները գաղափարապես Նոր ժամանակներին չեն ընտրելու, որովհետև այս երկուսի գաղափարները գրեթե ամբողջությամբ հակառակն են: Այլ հարց է, որ ներկայիս սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական, քաղաքական դասավորությունն այնպիսին է, որ Եդինայա Ռոսիայի օրինակը Հայաստանի իշխանությունը՝ կոալիցիայով հանդերձ, պետք է հաշվի առնի: Այն գահավիժումը՝ մոտ 14 տոկոս, որ ունեցավ Ռուսաստանում Եդինայա Ռոսիան, իր աչքի առջև պետք է ունենան Հայաստանի իշխանությունները: Ինչքան էլ փորձեն, Աստված մի արասցե, անգամ ծեծով ու ջարդով, միևնույն է, աշխարհում հիմա գնում է բավականաչափ լուրջ տենդենց, երբ ընդդիմությունները կամաց-կամաց հաղթանակ են տանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում