Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը իր ժողովրդի և կառավարության անունից «շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդին և կառավարությանը Դումայի ընտրությունների անցկացման կապակցությամբ, որի արդյունքում Единая Россия կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը խորհրդարանում»:
«Կոմանդանտե Ուգո Չավեսը ջերմ շնորհավորանքներ է ուղարկում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին և վարչապետ Վլադիմիր Պուտինին այս ընտրությւոններում համոզիչ հաղթանակի համար: Այս ընտրությունները թույլ կտան Դումայի օգնությամբ խորացնել քաղաքական նախագիծը, որը Ռուսաստանին հնարավորություն կտա աճել 21-րդ դարում և այն դարձնել հիմնարար իշխանություն` բազմաբևեռ, խաղաղասեր և ժողովրդավարական աշխարհ ստեղծելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը, Վենեսուելայի կառավարությունը կարծում է, որ «այս հաղթանակը խթան կհանդիսանա Ռուսաստանի հետ քաղաքական կապերն ամրապնդելու և լայնամասշտաբ համագործակցության համար»:









































