Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության ցույցի ժամանակ, որն ուղղված է եղել Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ, ոստիկանությունը ձերբակալել է Reuters-ի լրագրող Դարյա Կորսունսկայային, Forbes-ի աշխատակից Ալեքսեյ Կամենսկիին և Bloomberg-ի լրագրողին: Այս մասին հաղորդում է Газета.Ru կայքը:
Մինչ այդ ոստիկանությունը ձերբակալել էր հայտնի բլոգեր Ալեքսեյ Նավալնիին, քաղաքական գործիչ Իլյա Յաշինին և լրագրող Իլյա Բարաբանովին:
Հաղորդվում է, որ ձերբակալությունները շատ կոպիտ են եղել: Երբ ակտիվիստները փորձել են ոստիկաններից ազատել մի լրագրողի, ոստիկանները նրան խփել են ավտոբուսին:









































