Թեհրանում եկուշաբթի օրը բոլոր միջազգային դպրոցները փակվել են այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ իրանցի ուսանողները գրավել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ո՞ւր եմ ես տանելու իմ երեխաներին տարվա կեսից, ով է նրանց նկատմամբ խնամք տանելու, ես չեմ կարող թողնել իմ աշխատանքը Իրանում»,-ասել է ֆրանսիական դպրոցում սովորող երկու երեխաների մայրը: Այս դպրոցը տեղակայված է բրիտանական դեսպանատան հարևանությամբ: Փակվել են նաև գերմանական և անգլիական դպրոցները:
Մի շարք եվրոպական երկրներ և ԱՄՆ-ը քննադատել են Իրանի իշխանություններին՝ բրիտանական դեսպանատան վրա հարձակման համար, և մի շարք երկրներ հետ են կանչել իրենց դեսպաններին:










































