Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Եդինայա Ռոսիա»-ի օրինակով այստեղ էլ կոալիցիոն ուժերը կհաղթեն՝ ՀՀԿ գլխավորությամբ. Է. Շարմազանով

Կիրակի օրը Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները դիտարկելու համար ՀՀ Ազգային ժողովից պատվիրակություն էր մեկնել Ռուսաստան: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, պատվիրակության կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Արտակ Դավթյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արամ Սաֆարյանը, Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր վերադարձել է ՌԴ-ից, սակայն պատվիրակության մյուս անդամները կվերադառնան վաղը:

«Առաջին լրատվական»-ը Էդուարդ Շարմազանովին խնդրեց կիսվել տպավորություններով, թե ինչպես են անցել ընտրությունները: «Որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչ եղել եմ Սանկտ Պետերբուրգում և դիտորդական առաքելությամբ մասնակցել եմ Սանկտ Պետերբուրգի Կալինինի վարչական շրջանի քսանից ավելի ընտրատեղամասերում: Հիմնականում ընտրությունները եղել են նորմալ, և մենք`ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը, երեկ երեկոյան ընտրություններից հետո ընդունեցինք հայտարարություն, որտեղ եզրակացրեցինք, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին օրենսդրությանը և ժողովրդավարության համընդհանուր չափանիշներին»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, թե համոզմունք կա, որ ռուսաստանյան վերջին ընտրությունները ամենախնդրահարույցն էին, Շարմազանովը պատասխանեց. «Խնդիրները եղել են միայն տեխնիկական, որտեղ ես ականատես եմ եղել: Հիմնականում` պիկ ժամերին Սանկտ Պետերբուրգում մեծ հոսք սկսվեց, և հերթեր կուտակվեցին: Մենք հանդիպել ենք բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Կոնկրետ մեկ տեղ «Յաբլոկոն» ունեցել է բողոք հերթերի հետ կապված, բայց հստակ արձագանքել են, իսկ մնացած ընտրատեղամասերում որևէ կուսակցության ներկայացուցիչ որևէ խնդիր չի առաջացրել: Ավելին ասեմ` բավական տոնական մթնոլորտ էր տիրում: Ես որևէ խնդիր չեմ տեսել: Իմ համար շատ ուրախալի է, որ ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է մի կուսակցություն, որը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ ունի սերտ համագործակցություն»,- հայտարարեց Շարմազանովը:

Ռուսաստանյան ընտրությունների արդյունքները կազդե՞ն հայաստանյան առաջիկա ընտրությունների ընթացքի վրա՝ հարց ուղղեցինք Է. Շարմազանովին: «Կարող եմ ասել, որ Հայաստանի ընտրություններում այլ պետությունների, քաղաքական ուժերի դերը պետք չի գերագնահատել: Բայց մի բան կարող եմ ասել Հայաստանի հետ կապված` մենք տեսանք, որ Ռուսաստանում հաղթեց «Եդինայա Ռոսիան», և գոնե մեզ համար կանխատեսելի է, թե ինչպիսի ուղիով է գնալու Ռուսաստանը: Կարծում եմ՝ այստեղ էլ պետք է հաջողության հասնեն կոալիցիոն ուժերը` Հանրապետականի գլխավորությամբ, և ավելի կանխատեսելի ու կայուն կլինեն հայ-ռուսական հարաբերությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում