Այսօր Ֆրասիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն, անդրադառնալով վիզայի ստացման ընթացակարգի պարզեցմանը, նշել է, որ որոշակի կանոնների փոփոխություն է եղել` կապված առողջական նկատառումներով ակնկալվող արտոնագրերի տրամադրման հետ: Նա նշել է, որ այս տեսակ վիզաները թեեւ հեշտությամբ են տրամադրվում, բայց չարաշահումների առիթ են տալիս, այսինքն` մեր համաքաղաքացիները ,Ֆրասիայում ստանալով համապատասխան բուժօգնություն, չեն կատարում պահանջվող վճարումը եւ վերադառնում են Հայաստան: Այսուհետ բուժման եւ վիրահատման միջամտության համար պահանջվելու է բժշկական ծախսերի նախնական վճարում: