Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ բանանի մեջ կան հատուկ քիմիական միացություններ, որոնք կարող են կանխել սեռական ճանապարհով փոխանցվող մի շարք հիվանդությունների, հատկապես՝ ՄԻԱՎ–ի զարգացումը:Այս մասին հայտնում է Казах-Зерно տեղեկատվական գործակալությունը։
Փորձագետների խումբը մի շարք փորձարկումներ է անցկացրել, որոնց արդյունքում պարզվել է, որ բանանի մեջ առկա լեկտիններն իրենց արդյունավետությամբ չեն զիջում այսօրվա հայտնի դեղամիջոցներին։
Երբ այս նյութը հայտնվում է օրգանիզմում, այն հայտնաբերում է վիրուսները և կցվում է նրանց` խոչընդոտելով նրանց հետագա զարգացումը:
Հետազոտության առաջատար գիտնականներ Էրվին Գոլդշտեյնը և Հարի Վինտերը կարողացել են մշակել հատուկ մեթոդ, որը թույլ կտա առանձնացնել լեկտինը բանանից և այն օգտագործել դեղամիջոցներ պատրաստելու համար:
Այս ամենը կնպաստի ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:








































