Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժ. 14.55-ին, Շիրակի մարզից ահազանգ է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Գյումրի քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել 1986թ. ծնված Արմեն Ուռուդյանը և 1991թ. ծնված Նազիկ Նիկոյանը։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։








































