Օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, թե թմրանյութ պահելու կասկածանքով նոյեմբերի 25-ին ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, և նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին:
Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողն է, որին են պատկանում շուրջ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ:
«Առաջին լրատվական»-ին հաջողվել է պարզել, որ Արմեն Մուրադյանը՝ նույն ինքը՝ Շլամը, ուղարկվել է նարկոդիսպանսեր` պարզելու՝ արդյո՞ք վերջինս թմրադեղ օգտագործել է, թե՞ ոչ:
Այսօր հայտնի է դարձել, որ նրանից վերցված մազի և մեզի անալիզների պատասխանը դրական է եղել: