Ամերիկյան Սթիլլուոթեր քաղաքի «Օքլահոմա Սթեյթ Քովբոյզ» ռեգբիի թիմի ֆանատները «Օքլահոմա Սուներս»-ի նկատմամբ երկու խաղերի արդյունքում 19:2 հաշվով տարած հաղթանակից հետո լցվել են մարզադաշտ և սկսել ավերել այն: Քաոսի արդյունքում տուժել է 13 մարդ:
Անկարգություններին վերջ տալու և երկրպագուներին մարզադաշտից հանելու համար իրավապահ մարմիններից պահանջվեց 1 ժամ: Մարզադաշտին հասցվել են մեծ վնասներ:








































