Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում ԱԺ նախագահի պաշտոնի համար ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջադրեց ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նիկոյանի թեկնածությունը, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:
Ս.Նիկոյանը շնորահակալություն հայտնեց ԱԺ նախագահի բարձր պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու համար և նշեց, որ ընտրվելու դեպքում ՀՀ անկախության 20 տարիների ընթացքում ձևավորված ավանդույթների պահապանը կդառնա, կշարունակի իրականացվող ծրագրերը, կապահովի ԱԺ բնականոն գործունեությունը, անհարկի չի ձգձգի կառավարության ներկայացրած օրինագծերի քննարկումները:
Ս.Նիկոյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է վերանայել լրագրողների ԱԺ մուտք գործելու ժամանակի սահմանափակումները և թույլատրել ԱԺ մուտք գործել յուրաքանչյուր աշխատանքային օր:
Ս.Նիկոյանը նաև կարևորեց ԱԺ-ում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումը: