Փորձագետ Մանան Գալստյանը Ej էլեկտրոնային ամսագրի իր բլոգում այսօր գրում է.
«Մեծերից պետք է օրինակ վերցնել», – ասել են մեր և ուրիշների մեծերը:
Ռուսաստանը դարերով մեր պապան է եղել: Ժողովրդավարական անցման ժամանակ պապան դարձավ ավագ եղբայր՝ ռազմավարական գործընկերության տրամաբանությամբ: Ոնց ուզում եք՝ կոչեք, թեկուզ քեռի, որ շոկոլադ խոստանում է, բայց այդպես էլ չի տալիս:
Մենակ թե հետևելով նրանց դումայի ընտրություններին և պատրաստվելով մեր Ազգային ժողովի երեսփոխաններին ընտրել, գուցե պետք չէ՞ գոնե այս անգամ մեծերից օրինակ վերցնել: Մանավանդ որ այդ մեծը Ռուսաստանի պարագայում գնալով մենակ աշխարհագրական տարածքն է նշանակում: