Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Սենատում կազմակերպվելու է «կլոր սեղան»՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն, մոռացված հակամարտություն» և «ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ» թեմաներով այդ միջոցառման կազմակերպմանն աջակցել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը։
Մասնակիցների թվում ընդգրկված են երկու երկրների պատգամավորներ, հայտնի քաղաքական գործիչներ ու պատմաբաններ։











































