ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ 3 ամսով երկարացրել է Լիբիայում իր առաքելության ներկայությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, համապատասխան բանաձևը միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի 15 անդամ երկրների կողմից:
Լիբիային օգնելու համար ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու որոշումն ընդունվել է սեպտեմբերի 17-ին: Այն մասնավորապես նախատեսում է Լիբիայում անցկացնել իշխանության մարմինների ընտրություններ: ՄԱԿ-ի առաքելությունը այդ աշխատանքների մեջ ներգրավել է շուրջ 200 աշխատակիցների:









































