Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուռեյը, որը 4 տարվա ազատազրկման է ենթարկվել երգչի ոչ կանխամտածված սպանության համար, դիմել է Լոս- Անջելեսի բողոքարկիչ դատարան: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հայցում բժշկի փաստաբանները պահանջում են իրենց տրամադրել նրա գործով բոլոր փաստաթղթերը և արձանագրությունները, սակայն չի նշվում, թե ինչ հիմքի վրա են պատրաստվում բողոքարկել դատավճիռը:
Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. հունիսի 25-ին Լոս Անջելեսում: Դատարանի կարծիքով Մյուռեյը պրոպոֆիլի մեծ քանակություն է տվել երգչին, ինչը ռեակցիայի մեջ մտնելով այլ (այդ թվում հանգստացնող) դեղամիջոցների հետ, հանգեցրել է նրա մահվան: