Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Երևանում էին գտնվում ՀՀ ռազմակրթական բարեփոխումներին օժանդակող միջազգային փորձագիտական խմբի լեհ և ռումինացի դասախոսները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնի «կապիտան» հաստիքապաշտոնային դասընթացների ունկնդիրների հետ եռօրյա պարապմունքներին հրավիրված օտարերկրյա սպաները դասախոսություններ են անցկացրել «առաջնորդություն» և «մարտավարություն» թեմաներով:
Պարապմունքերի ժամանակ ուսանողները ծանոթացել են «Ղեկավարում առաջադրանքի միջոցով» փիլիսոփայության, անձնակազմի և ստորաբաժանումների առաջնորդման սկզբունքներին, շտաբային ընթացակարգերին, պաշտպանողական և հարձակողական գործողությունների հիմունքներին:
Դասավանդման մեթոդաբանության հարցերով լեհ և ռումինացի դասախոսները քննարկումներ են անցկացրել նաև Ռազմական ինստիտուտի դասախոսական ու մեթոդական կազմերի հետ: